Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/0174/17/17 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ

18.07.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ԻՆ
/ք.Երևան, Պուշկինի փող. 19/


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Լորիս Մելիքյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2017 թվականի թիվ ԵԿԴ/0174/17/17 վճռի դեմ՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ի դիմումը՝ միանձնյա արբիտրաժային տրիբունալի 23.12.2016 թվականի թիվ 09-133/08/16 վճիռը պարտադիր ճանաչելու և դրա հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ հայցվոր «Արարատբանկ» ԲԲԸ-ի՝ ք.Երևան, Պուշկինի փողոց 19 հասցեով ուղարկված փոստը չի հանձնվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`