Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԷԴ/0026/02/16 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

06.08.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ԱՐԱ ՆԱՋԱՐՅԱՆԻՆ
/ք.Երևան, Նոր Արեշ 38 փող., տուն 17/


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Մուշեղ Բաղդասարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.03.2018 թվականի թիվ ԵԷԴ/0026/02/16 վճռի դեմ՝ ըստ հայցի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Արա Նաջարյանի, Տիգրան Խեչոյանի, Կառլեն Բաղդասարյանի, Զինա Նազարյանի, Նունե Բաղդասարյանի, Թամարա Բաղդասարյանի, Մուշեղ Բաղդասարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Պատասխանող Արա Նաջարյանի վերջին հայտնի բնակության վայրը`ք.Երևան, Նոր Արեշ, 38 փողոց, տուն 17 հասցեով ուղարկված փոստը վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`