Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ/0034/04/16 սնանկության գործով դատական ծանուցագիր

15.08.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

<<Ռեդութ ԱսեթՄենեջմենթ>> ՍՊ ընկերություն
(ՀՀ, ք. Երևան, Թամանյան թիվ 8)



Դուք հրավիրվում եք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան թիվ ԱՐԴ/0034/04/16 քաղաքացիական գործով` ըստ դիմումի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Գժուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ։
Վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2018 թվականի օգոստոսի 21-ին ժամը 15:00-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհ 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բողոք բերած անձի և գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար։
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասի` դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մաuնակցող անձանց։
Դատական նիստին ներկայանալու դեպքում խնդրում եմ Ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։





Դատավորի օգնական Աննա Հարությունյան

Հասցե` ք Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 313

Էլ. փոստ`