Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/1455/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.08.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ հա. ԵԿԴ/1455/02/17
«21ե օգոստոսի 2018թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Հարություն Արմենի Հակոբյանին
/ՀՀ, ք. Երևան, Լուսինյանց փող., 4/1 տուն/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` ՙԻնեկոբանկ՚ ՓԲ ընկերության ընդդեմ Հարություն Արմենի Հակոբյանի` 322612.30 ՀՀ դրամ գումարի, սկսած 30.03.2017 թվականից մինչև պարտավորության դադարման օրը 142787.40 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված կարգով հաշվարկվող տոկոսի գումարի և նախապես վճարված 6453 ՀՀ դրամ պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 09:30-ին (ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, դատական նիստերի դահլիճ թիվ 5), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարությանը մասնակից կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
-դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի (դիմողի) չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ԲԱԳԴԱՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացի 162ա

Հեռ..` +374 10 57 66 31

Էլ. փոստ`