Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2676/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.08.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ հա. ԵԿԴ/2676/02/17
«21ե օգոստոսի 2018թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Սուրեն Մեխակի Ամիրյանին
/ՀՀ, ք. Երևան, Արհեստավորների 1 փող., տուն 129/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ՛՛Արդշինբանկ՛՛ ՓԲ ընկերության ընդդեմ Սուրեն Մեխակի Ամիրյանի՝ որպես վարկային պայմանագրի խախտման հետևանքով ձևավորված ընդհանուր պարտք 256209.70 ՀՀ դրամ գումարի, վարկի մնացորդի՝ 120000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ սկսած 14.04.2016 թվականից մինչև դրա փաստացի մարումը տարեկան 36 տոկոս դրույքաչափով հաշվարկվող տոկոսի գումարի և նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 13:30-ին (ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, դատական նիստերի դահլիճ թիվ 5), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարությանը մասնակից կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
-դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի (դիմողի) չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ԲԱԳԴԱՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացի 162ա

Հեռ..` +374 10 57 66 31

Էլ. փոստ`