Թիվ ԵԴ/16504 քաղաքացիական գործով Լուսինե Պատվականի Բարսեղյանին անհայտ բացակայող ճանաչելու մասին հաղորդագրություն
03.09.2018
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն՝ դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Թիվ ԵԴ/16504/02/18 քաղաքացիական գործով՝ Արայիկ Բարսեղյանի՝ դիմումի հիման վրա՝ Լուսինե Պատվականի Բարսեղյանին /ծնված 02.08.1974թ, վերջին բնակության վայր, հաշվառված ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Թբիլիսյան խճ. 35/1 շենքի թիվ 6 բնակարան հասցե/ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Հասցե` ՀՀ,ք․Երևան, Հր․Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-287-100
Էլ. փոստ`