Թիվ ԼԴ/0363/02/08քաղաքացիական գործով դատական ծաուցագիր
03.09.2018
պատասխանող` Ռոբերտ Ալեքսանի Բաղդասարյանին
հասցեն` ք. Երևան, Դավթաշենի երկաթուղայինների կայանատեղի
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Կարինե Իգնատի Ավագյանի ընդդեմ Ռոբերտ Ալեքսանի Բաղդասարյանի, Արգենյա Մարգարի Բաղդասարյանի, երրորդ անձ` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Վանաձորի տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի վկայականում մասնակի փոփոխություն կատարելու, հայցվորի և նրա երեխայի սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին:
Սույն գործով դատաքննությունը նշանակվել է 03.12.2018 թվականին, ժամը 15:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ապահովել Ձեր մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118 հոդվածի կարգով, գործի քննությունը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`