Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/0642/02/14 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

05.09.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍԵՐՋԻԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ
/ք.Երևան, Աղբյուր Սերոբի փող. 24/


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Սերջիկ Խաչատուրյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.05.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/0642/02/14 վճռի դեմ՝ ըստ հայցի Ժաքլեն Արզմանյանսի ընդդեմ Սերջիկ Խաչատուրյանի՝ Երևան քաղաքի Սոսե փողոցի թիվ 80 հասցեի անշարժ գույքի 1/2-րդ բաժնի, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր 29 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 հասցեի անշարժ գույքի 1/2-րդ բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ պատասխանող Սերջիկ Խաչատուրյանի՝ ք.Երևան, Աղբյուր Սերոբի փող. 24 հասցեով ուղարկված փոստը վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`