Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/0116/02/18քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.09.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԿԴ/0116/02/18
Պատասխանող ՝ «Քլին Արտ» ՍՊԸ-ին


Որպես պատասխանող կողմ, 2019 թվականի հունվարի 25-ին, ժամը 14:45-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/0116/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի` Ալֆերա Մանուկյանի հայցին ընդդեմ «Քլին Արտ» ՍՊԸ-ի՝ հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու,հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձը, ինչպես նաև նախկինում չվճարված աշխատավարձը և տույժերը բռնագանձելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացվում եք նա, որ դատական նիստը կայանալու է Դատարանի նստավայրում, այն է ՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 74 28 30

Էլ. փոստ`