Թիվ ԼԴ1/0350/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
02.10.2018
Պատասխանող՝ Աշոտ Նորայրի Գալստյանին
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Մելսիկի Դալլաքյանի ընդդեմ Աշոտ Նորայրի Գալստյանի, Մխիթար Սարդարի Մաթևոսյանի, երրորդ անձ՝ <<Սարջոն>> ՍՊԸ-ի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևնքներ կիրառելու պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2018թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին /ՀՀ, ԼՄ, ք.Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53/:
Պատասխանող՝ Աշոտ Նորայրի Գալստյանին /ՀՀ ԼՄ ք. Վանաձոր, Տավրոսի 9/8/ ուղարկված դատական ծանուցագիրը կից փաստաթղթերով փոստային ծառայությունից հետ են վերադարձվել <<տեղափոխված>> նշումով:
Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, պատասխանող Աշոտ Նորայրի Գալստյանը հաշվառված է ՀՀ ԼՄ ք. Վանաձոր, Տավրոս 9 փող., 8 հասցեում:
Խնդրվում է նշված օրը և ժամին ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53
Հեռ..` +374 256 23166
Էլ. փոստ`