Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/0050/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս




ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, court.am
Գործ ԵԱՔԴ/0050/02/17
«3» հոկտեմբերի 2018թ.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող՝ Կամո Սարկիսյանին
հասցե` ք. Երևան, Քանաքեռ, Մ. Մելիքյան 22

Դուք՝ որպես պատասխանող, տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱՔԴ/0050/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի Ալեքսանդր Լևանի Արսենովի ընդդեմ Ժենյա Դավթյանի, Հովիկ Սարգսյանի և Կամո Սարկիսյանի՝ նախավճարով ապահովված պարտավորության՝ առուվաճառքի պայմանագիրը օրենքով սահմանված կարգով կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, նախնական դատական նիստը հրավիրվել է 2019 թվականի փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հացվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ. ՊԱՊՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`