Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1101/02/18 քաղաքացիական գործով դատական ծաուցագիր

04.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս


պատասխանող` Անահիտ Սանթրոսյանին
հասցեն` ք. Վանաձոր, Տիգրանյան փ., 3/40

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Արարատբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Անահիտ Գագիկի Սանթրոսյանի և Գագիկ Համլետի Սանթրոսյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Տեղեկացվում եք, որ դատարանը դատական նիստում սահմանել է սույն գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը: Սույն գործով ապացուցում պահանջող փաստեր են այն փաստերը, որ
ա) «Արարատբանկ» ԲԲԸ-ի և Անահիտ Գագիկի Սանթրոսյանի միջև կնքվել է վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայամանգիր,
բ) «Արարատբանկ» ԲԲԸ-ի և Անահիտ Գագիկի Սանթրոսյանի միջև կնքվել է կրեդիտավորման պայամանգիր,
գ) նշված պայմանագրով Անահիտ Գագիկի Սանթրոսյանի ունեցած վարկային պարտավորությունների կատարումն ապահովվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ի և Անահիտ Գագիկի Սանթրոսյանի, Գագիկ Համլետի Սանթրոսյանի միջև կնքված անշարժ գույքի գրավի պայմանագրով,
դ) «Արարատբանկ» ԲԲԸ-ի մոտ առաջացել են կասկածներ Անահիտ Գագիկի Սանթրոսյանի վճարունակության վերաբերյալ, և այդ հիմքով հայցվորը իրավունք ունի պահանջել Անահիտ Սանթրոսյանից ժամկետից շուտ ամբողջ ծավալով պայմանագրով ստանձնած պարտավորությունների մարում:
Հաշվի առնելով, որ նշված փաստերը վկայակոչել է հայցվորը, ուստի նշված փաստերի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվոր կողմի վրա:
Սույն գործով դատաքննությունը նշանակվել է 15.01.2019 թվականին, ժամը 14:40-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118 հոդվածի կարգով, գործի քննությունը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`