Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/3387/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Իշխան Քիշմիրյանին
(ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք,
Բաբաջանյան 35, բն. 49)

Քաղաքացիական գործի համարը` ԵՄԴ/3387/02/17
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Սվետլանա Հմայակի Սիմոնյանի ընդդեմ <<Էյր Կովկաս>> ՍՊ ընկերության՝ աշխատած ամիսների համար չվճարված աշխատավարձի և տուժանքների բռնագանձման պահանջների մասին,
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` <<Էյր Կովկաս>> ՍՊ ընկերության անունից` ներկայացուցիչ Իշխան Քիշմիրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք 09.08.2018 թվականի որոշումը):
Դատական նիստի օրը, ժամը և վայրը՝ 10.10.2018 թ. ժամը`12:00, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենք (ք. Երևան, Գ. Նժդեհի 1, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18)։

Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դատական նիստին Ձեր չներկայանալն արգելք չէ վերաքննիչ բողոքը քննելու համար: Դատական կազմում ընդգրկված Դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցող Դատավորին և նիստին ներկայացած այն անձանց, որոնք մասնակցում են գործին (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի հոդվածի 1-ին և 3-րդ մասեր):


Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:





Դատավորի օգնական Աննա Հարությունյան

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 313

Էլ. փոստ`