Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2040/02/17 քաղաքացիական գործով դատական ծաուցագիր

08.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող` Նորայր Գրիգորյան
հասցեն` ք. Վանաձոր, Ներսիսյան թղմ., 5/1-17

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Նորայր Հովհաննեսի Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացվում եք, որ դատարանը դատական նիստում սահմանել է սույն գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը: Սույն գործով ապացուցում պահանջող փաստեր են այն փաստերը, որ `
ա) «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի և Նորայր Գրիգորյանի միջև 16.09.2006 թվականին կնքվել է դեբետային քարտի տրամադրման դիմում-պայմանագիր,
բ) 05.12.2008 թվականին տեխնիկական թերության հետևանքով, որը կայանում է նրանում, որ 03.12.2008 թվականին մուտքագրվել է գումարը, որը ելքագրվել է 05.12.2008 թվականին` երկու անգամ Նորայր Գրիգորյանի քարտային հաշվին առաջացել է գերածախս,
գ) պատասխանողը ծանուցմամբ տեղեկացվել է առաջացած գերածախսի մասին, սակայն այն չի վերադարձրել:
Հաշվի առնելով, որ նշված փաստերը վկայակոչել է հայցվոր կողմը` նշված փաստերի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվոր կողմի վրա:
Գործի դատաքննությունը նշանակվել 26.11.2018 թվականին, ժամը 15:10-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի կարգով, գործը կարող է քննության առնվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Առդիր` դատարանի 22.03.2018 թվականի որոշումը:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`