Թիվ ՎԴ3/0342/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր
10.10.2018
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
10 հոկտեմբերի 2018թ.
Երրորդ անձ` Ստեփան Գևորգյանին
/հասցե՝ ք. Երևան, Սարյան փ., 24 բ շենք, բն. 10/
ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ3/0342/05/13 վարչական գործով ըստ հայցի Սամվել Գևորգյանի ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Համլետ Արտավազդի Գևորգյան, Ստեփան Արտավազդի Գևորգյան, Աշոտ Արտավազդի Գևորգյանի՝ Մասիսի քաղաքապետի կողմից Սեդա Գևորգյանի անվամբ տրված անթվակիր տեղեկանքը, Մասիսի քաղաքապետի կողմից 20.12.2000թ-ին քաղվածք տրամադրելուն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ, Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի 12.12.2000թ-ի թիվ 206 որոշումն առ ոչինչ, 21.04.2008թ-ին Սեդա և Աշոտ Գևորգյանների սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը և սեփականության իրավունքի գրանցմանն ուղղված գործողություն կատարելը ոչ իրավաչափ, Մասիս քաղաքի 3-րդ փողոցի թիվ 94 (նախկինում` թիվ 82) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Սեդա և Աշոտ Գևորգյանների սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Դուք, որպես երրորդ անձ, տեղեկացվում եք 2018 թվականի դեկտեմբերի 03-ին ժամը 15:00-ին ՀՀ վարչական դատարանում /հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 5 դատական նիստերի դահլիճ, հեռախոս՝ +(37410) 44-71-21-265/ կայանալիք դատական նիստի մասին:
(Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ԴԱՏԱՎՈՐ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +374 10 447121/265/
Էլ. փոստ`