Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/3781/02/17 քաղաքացիական գործով պատասխանող Դավիթ Մարտինի Երեմյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

10.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ-22-
ԵՄԴ/3781/02/17
15 հոկտեմբերի 2018թ.

Պատասխանող` Դավիթ Մարտինի Երեմյանին
/ք.Երևան, Անդրանիկի փող., 13շ., բն.29/


Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵՄԴ/3781/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Լուսաբեկ Սերյոժայի Սամվելյանի և Արմեն Վոլոդյայի Թադևոսյանի` ընդդեմ Դավիթ Մարտինի Երեմյանի` հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի համաձայն ճշտել է հայցի հիմքն ու առարկան, ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը և մինչև հաջորդ դատական նիստը ժամանակ է տրամադրել ապացույցներ ներկայացնելու համար:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:
Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթերով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դատարանի պահանջով:
Դուք պարտավոր եք ապացույցների առկայության դեպքում հաջորդ նախնական դատական նիստին ներկայացնել դրանց բնօրինակները կամ պատշաճ վավերացված պատճենները:
Միաժամանակ, Դուք` որպես պատասխանող, տեղեկացվում եք հաջորդ նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 12-ին, ժամը՝ 12:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցե` ք. Երևան , Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Օտյան 53/2, դահլիճ 3/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ. ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 742890

Էլ. փոստ`