Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՆԴ/1353/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան/ Արաբկիրի նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Երրորդ անձ Գեղամ Պետրոսյանին
Ք. Երևան, Նորք Մարաշ, Նորքի 1/5տուն
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ձեզ հրավիրում է որպես երրորդ անձ ԵԱՆԴ/1353/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի <Կրեդիտ Կորպ ՈՒՎԿ> ՓԲԸ-ի ընդդեմ Թորգոմ Մինասյանի,մարինե Պետրոսյանի, երրորդ անձինք` Սեդա Սարգսյանի, Գեղամ Պետրոսյանի, Անահիտ Թորոսյանի, Մարիամ Պետրոսյանի, Լուսինե Պետրոսյանիª պատասխանողներ Մարինե Պետրոսյանի և Թորգոմ Մինասյանի բաժինների վրա բռնագանձում տարածելու նպատակով ք. Երևան,Վիլնյուսի թիվ 9 շենքի 29 բնակարանի հասցեում գտնվող ընդհանուր գույքից պատասխանողներ Թորգոմ Մինասյանի ¼, Մարինե Պետրոսյանի ¼, բաժինները բնեղենով առանձնացնելու, ք. Երևան,Նորք Մարաշ 1/5 տուն հասցեում գտնվող ընդհանուր համատեղ գույքի նկատմամբ Մարինե Պետրոսյանի բաժինը որոշելու, բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգքի 197 հոդվածի 3-5-րդ կետերով սահմանված կոնոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատերերի կողմից պատասխանողների բաժինները ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում` գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանւոր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Դատական նիստը նշանակված է 2018 թվականի նոյեմբերի 15-ին ժամը 16.00-ին:
Խնդրվում է նշված օրը, անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/, ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենք /ք.Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 10 դատական նիստերի դահլիճ, Հեռ. 20-00-13/:
Դատավոր Էդ. Ամալյան (դատավորի օգնական Հ. Գյուրջինյան)
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն`
Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն`
Հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +(374)10 20-00-13

Էլ. փոստ`