Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ1/0650/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Էմմա Շահինյանին
(ք. Երևան, Ավան Առիջ, 1/1 շ 24 բն)

Քաղաքացիական գործի համարը` ԱՐԴ1/0650/02/17
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Մուշեղ Սպարտակի Ղարիբյանի ընդդեմ Էմմա Բագրատի Շահինյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատ տարածքային ստորաբաժանման /այսուհետ` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ/, Էջմիածնի նոտարական գրասենյակի նոտար` Ֆ. Դանղյանի, երրորդ անձ` Մագդա Ալբերտի Հարությունյանի` 21.06.2002 թվականին Էմմա Շահինյանին տրամադրված թիվ ԱԱ 016363 միասնական տեղեկանքը, դրա հիման վրա 21.06.2002 թվականին կազմված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, 21.06.2002 թվականին տրված, Փարաքար համայնքի Նարեկացի 4-րդ փողոցի թիվ 4 հասցեի անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիրը և դրանց հիման վրա 02.07.2002 թվականին Էմմա Շահինյանի անվամբ սեփականության իրվունքի պետական գրանցումը առոչինչ ճանաչելու, 07.11.2006 թվականի առուվաճառքի պայմանագիրը /սեղանամատյան թիվ 30783/ և դրա հիման վրա 22.11.2006 թվականին Մագդա Ալբերտի Հարությունյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` Մուշեղ Սպարտակի Ղարիբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք 10.09.2018 թվականի որոշումը):
Դատական նիստի օրը, ժամը և վայրը՝ 24.10.2018 թ. ժամը`12:00, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենք (ք. Երևան, Գ. Նժդեհի 1, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18)։

Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դատական նիստին Ձեր չներկայանալն արգելք չէ վերաքննիչ բողոքը քննելու համար: Դատական կազմում ընդգրկված Դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցող Դատավորին և նիստին ներկայացած այն անձանց, որոնք մասնակցում են գործին (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի հոդվածի 1-ին և 3-րդ մասեր):


Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:





Դատավորի օգնական Աննա Հարությունյան

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 313

Էլ. փոստ`