Թիվ ՎԴ/7629/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր
24.10.2018
Երրորդ անձ՝ Արթուր Սերոբյանին
Հասցե՝ ք. Երևան, Ա. Խաչատրյան փողոց 14 տուն
Դուք հրավիրվում եք ՀՀ Վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/7629/05/18 վարչական գործով ըստ հայցի Արմեն Սերոբյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ Արթուր Սերոբյանի` Երևան քաղաքի Այգեկցու փողոց 14/2 բնակելի տան նկատմամբ Արթուր Սերոբյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նախնական դատական նիստը նշանակված է 29.01.2019թ., ժամը 1200-ին, ՀՀ վարչական դատարանում հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի փող.23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 8:
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
ԴԱՏԱՎՈՐ` ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՀՌԻՓՍԻՄԵ ՍԵԴՐԱԿՅԱՆ
Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` +374 10 447121/275/
Էլ. փոստ`