Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1360/0208 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Ջուլիետա Սիմոնյանին
(ք. Վանաձոր, Պարոնյան 9)

Քաղաքացիական գործի համարը` ԼԴ/1360/02/08
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Ջեմմա Ռուբենի Սիմոնյանի և Ջուլիետա Ռուբենի Սիմոնյանի ընդդեմ Սմբատ Վահրամի Փարսադանյանի` ընդհանուր բակի համար մուծված գումարի բռնագանձման, հողամասի սեփականատիրական իրավունքների խախտումների վերացման, հողամասի ներքևի հատվածից լայնքը վերականգնելու, հողամասը նախկին տեսքի բերելու, շինության քանդման, տնատիրության այգու վերևի հատվածով պատասխանողի կողմից զավթած հողամասի հետվերադարձման, ավտոտնակի քանդման, փոխհատուցմամբ ընդհանուր բակի նկատմամբ Սմբատ Վահրամի Փարսադանյանի օգտագործման իրավունքի դադարեցման, այս մասով դեպի իր տնատիրություն տանող մուտքի փակման, պատասխանողի համար դեպի իր տնատիրության ավտոտնակի մուտքի միջով մուտք սահմանելու պահանջների մասին և ըստ Սմբատ Վահրամի Փարսադանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ջեմմա Ռուբենի Սիմոնյանի և Ջուլիետա Ռուբենի Սիմոնյանի, երրորդ անձ` Վանաձորի քաղաքապետարանի` համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում ինքնակամ կաոուցված կաոույցները քանդելուն և հողամասը նախկին տեսքին բերելուն պարտավորեցնելու պահանջների մասին
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` Սմբատ Վահրամի Փարսադանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք 24.08.2018 թվականի որոշումը):
Դատական նիստի օրը, ժամը և վայրը՝ 31.10.2018 թ. ժամը`11:40, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենք (ք. Երևան, Գ. Նժդեհի 1, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18)։

Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դատական նիստին Ձեր չներկայանալն արգելք չէ վերաքննիչ բողոքը քննելու համար: Դատական կազմում ընդգրկված Դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցող Դատավորին և նիստին ներկայացած այն անձանց, որոնք մասնակցում են գործին (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի հոդվածի 1-ին և 3-րդ մասեր):


Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:





Դատավորի օգնական Աննա Հարությունյան

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 313

Էլ. փոստ`