Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/11684/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/11684/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Թամարա Սերգեյի Շիլլինգի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ Բանկի և պատասխանողի միջև 18.02.2015 թվականին կնքվել է քարտային վարկային գիծ տրամադրելու մասին 152513470 պայմանագիր, որով վերջինիս տրամադրվել է 300 ԱՄՆ դոլարի չափով` տարեկան 20 տոկոս տոկոսադրույքով:
Պատասխանողի պարտավորությունները 11.06.2018 թվականի դրությամբ կազմել է 415.82 ԱՄՆ դոլար:
Հիմք ընդունելով վերոգրյալից պահանջել է Թամարա Սերգեյի Շիլլինգից բռնագանձել 415.82 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և բանկի կողմից վճարված պետական տուրքի գումարը, սկսած 12.06.2018 թվականից մինչև պարտավորության ամբողջական մարման օրը ապրանքի չվճարված գումարի մնացորդի և կուտակված տոկոսագումարի հանրագումարի` 317,47 ԱՄՆ դոլար գումարի վրա հաշվարկել օրական 0,2 տոկոս տուժանք:
Դատարանի (դատավոր Ա. Փիլոսյան) 25.06.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Բանկի ներկայացուցչի կողմից կրկին ներկայացվել է հայցադիմում:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մուտքագրվել է 08.08.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/11684/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 09.08.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 20.08.2018 թվականի որոշմամբ <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Թամարա Սերգեյի Շիլլինգի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Թամարա Սերգեյի Շիլլինգին ուղարկված ծրարը դատարան է ստացվել 05.09.2018 թվականին <<չպահանջված>> նշագրումով:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`


ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/11684/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Թամարա Սերգեյի Շիլլինգի` գումար բռնագանձելու մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/11684/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 13.12.2018 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգում (datalex.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 390520

Էլ. փոստ`