Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/64277/03/12 վճարման կարգադրությունով հրապարակային ծանուցում

31.10.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

31.10.2018թ.
Երևան համայնքի Ավան վարչական շրջանի կողմից վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից արձակած ստորև նշված վճարման կարգադրությունը, հայցադիմումը և դրանց կից փաստաթղթերն ուղարկվել են պատասխանողին, որոնք հետ են վերադարձվել հասցեատիրոջ հանձնելու անհնարինության պատճառով, իսկ պատասխանողի այլ հասցե առկա չէ, ուստի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասերի ստորև նշված անձի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

1.Գործի համար` ՎԴ/64277/03/12 Պատասխանող <<Վահագն>> ՍՊԸ տնօրեն Անահիտ Հարությունյան Հասցեն` ք. Երևան, Ավան, Խուդյակովի 14 Վարչական ակտի համար`
007126 Վարչական ակտի ամսաթիվ` 02.07.2012 թ. Գումարը` 20.000 ՀՀ դրամ։

Վերը նշված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո վերը նշված վճարման կարգադրությունը համարվում է պատասխանողի կողմից ստացված։
Վերը նշված վճարման կարգադրությունն օրենքով սահմանված կարգով պատասխանողի կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողը պարտավոր է կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել Ձեր մասով նշված գումարը վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված եք համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում եք ապօրինի։
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահմանված կարգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը։
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրություններն ստանում են օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա են հարկադիր կատարման։


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`