Թիվ ԵԱԴԴ/1198/02/11 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
02.11.2018
Թիվ ԵԱԴԴ/1198/02/11 քաղաքացիականգործով
դատական ծանուցագիր
Պատասխանող` Արմեն Թադևոսյանին
ՀՀ, ք. Երևան, Ն. Չարբախ 3փող., 1-ին նրբ., 22 տուն
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Այծեմնիկ Թորոսյանի ընդդեմ Աստղիկ Հարությունյանի, <<Նորաշեն 2007>> ՍԿ-ի նախաահ Արմեն Թադևոսյանի` գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստի օր է սահմանվել 2019 թվականի հունվարի 16-ին, ժամը 16:30-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 39-05-20), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ կետով (օրինական ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին) և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Դատավորի օգնական Հ.Գևորգյան
Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 390520
Էլ. փոստ`