Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/3372/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

03.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

երրորդ անձ Սիսակ Անուշավանի Պողոսյանին
ք. Երևան, Որմնադիրների 2-րդ նրբ, 55 տուն



Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Սույնով Դուք տեղեկացվում եք այն մասին, որ թիվ ԵԿԴ/3372/02/16 քաղաքացիական գործով (նախագահող դատավոր Կ. Չիլինգարյան), ըստ հայցի Սարգիս Խաչատրյանի ընդդեմ ՙՆաիրի Ինշուրանս՚ ԱՍՊ ընկերության և ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ԱՓԲ ընկերության (երրորդ անձինք` Սիսակ Անուշավանի Պողոսյան և ՙԻն•ո Արմենիա՚ ԱՓԲ ընկերություն)` վնասը հատուցելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2018թ. վճռի դեմ ՙՆաիրի Ինշուրանս՚ ԱՍՊ ընկերությանանունից բերված վերաքննիչ բողոքը քննվելու է 29.11.2018թ., ժամը 10:20-ին նշանակված դատական նիստում, որին ներկա գտնվելու իրավունք ունեք: Այդուհանդերձ, Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ դատարանն անհրաժեշտ համարի վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկների շուրջ հարցեր տալ Ձեզ: Նման դեպքում Դուք տեղում կկանչվեք պատասխանելու դատարանի հարցերին, սակայն Ձեր բացակայությունն արաելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար, իսկ վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկները դատարանի կողմից կմեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբª օրենքին և դատարանի համոզմունքին համապատասխան:
Դատարանին Ձեր ինքնությունը հաստատող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում Ձեզ ձայն չի տրվի որևէ պարագայում:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դահլիճ թիվ 17):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 /316/

Էլ. փոստ`