Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2146/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր

05.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Ստեփանավանի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս

ԼԴ/2146/02/18 N Ե __________
05 նոյեմբերի 2018թ.

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Թամարա Մերուժանի Գրիգորյանին
/ ՀՀ ԼՄ ք. Վանաձոր, Նարեկացու 2 փկղ., տուն 2/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 05.11.2018 թվականին որոշմամբ վարույթ է ընդունվել <<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերության գործն ընդդեմ Թամարա Մերուժանի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Թամարա Մերուժանի Գրիգորյանին հասցեագրված փոստային ծրարը վերադարձվել է դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.11.2018թվականի ,,Հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ,, որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայորւմ:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +374 (0256) 23166

Էլ. փոստ`