Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5022/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

06.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված 2-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/5022/05/18 վարչական գործով

ԵլիցN-ԴԴ-9-__________ 25.06.2018թ.

Հասցեատեր` Արմեն Զավենի Պետրոսյանին
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Ալավերդի Սանահին Սարահարթ 1, շ. 5, բն. 5

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի Արմեն Շագոյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Արմեն Զավենի Պետրոսյանի, Քնքուշ Ալեքի Պետրոսյանի և Զավեն Խաչատուրի Պետրոսյանի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի Ալավերդու բաժանմունքի հարկադիր կատարողի 15.02.2018 թվականի թիվ 01036561 կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը և նույն բաժանմունքի պետի 19.03.2018 թվականի թիվ 2578 գրությունը վերացնելու պահանջի մասին:
Գործով նախնական դատական նիստը նշանակվել է 29.01.2019 թվականին ժամը 12:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 12):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես երրորդ անձ:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն` Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Դատավոր Հ. Այվազյանի օգնական Հ. Ջամալյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21 (274)

Էլ. փոստ`