Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վճարման կարգարությունով հրապարակային ծանուցում

08.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-13 /219/

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից ներկայացված վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից արձակած ստորև նշված վճարման կարգադրությունները, հայցադիմումները և դրանց կից փաստաթղթերն ուղարկվել են պատասխանողներին, որոնք հետ են վերադարձվել հասցեատերերին հանձնելու անհնարինության պատճառով, իսկ պատասխանողների այլ հասցե առկա չէ, ուստի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածների ստորև նշված անձանց վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

1. Գործի համար`
ՎԴ/135107/03/13 Պատասխանող` <<Հայ Արտ>> ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Խաչատրյան Հասցեն` ՀՀ,Արմավիրի մարզ, Ջիվանու 1/1 Վարչական ակտի համար` 234477 Վարչական ակտի ամսաթիվ` 10.10.2013թ. Գումարը` 25.000 ՀՀ դրամ։
Վերը նշված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո վերը նշված վճարման կարգադրությունները համարվում են պատասխանողների կողմից ստացված։
Վերը նշված վճարման կարգադրություններն օրենքով սահմանված կարգով պատասխանողների կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողներից յուրաքանչյուրը պարտավոր են կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել Ձեր մասով նշված գումարը վճարելու պահանջը (900013150025 հաշվեհամարին), եթե պահանջը հիմնավորված եք համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում եք ապօրինի։
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահմանված կարգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը։
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրություններն ստանում են օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա են հարկադիր կատարման։

Դատավոր Կարեն Զարիկյան

Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 44-71-21/219/

Էլ. փոստ`