Թիվ ԵԴ/19378/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցում
08.11.2018
Գործ թիվ ԵԴ/19378/02/18 <<08>> նոյեմբերի 2018թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Պատասխանող Մնացական Իգնաթևոսյանին
/ք.Երևան, Սարի թաղի 5 շ., 155/3/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 20.09.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Մնացական Իգնաթևոսյանի` գումարի բռնագանձման մասին:
Մնացական Իգնաթևոսյանին հասցեագրված փոստը վերադարձվել է դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի` այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման` տեղեկացվում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 19.09.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ>> որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 399596, 112
Էլ. փոստ`