Թիվ ԵԴ/4315/02/18քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
08.11.2018
Գործ հա. ԵԴ/4315/02/18
Պատասխանող՝ Վալերիկ Կլեկչյանին
/Հասցե՝ ՀՀ, Ք.Երևան, Քաջազնունու փող., շ.8., բն. 29/
Որպես պատասխանող կողմ, 2019 թվականի փետրվարի 21-ին, ժամը 10:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/4315/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի` Գրետա Կլեկչյանի ընդդեմ Վալերիկ Կլեկչյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Տեղեկացվում եք նաև, որ դատական նիստը կայանալու է Դատարանի փաստացի գտնվելու վայրում, այն է ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մալաթիա-Սեբաստիա նստավայրում (հասցե` ք. Երևան, Օտյան փողոց 53/2):
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2
Հեռ..` +374 10 742830
Էլ. փոստ`