թիվ ԳԴ1/0 206/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
09.11.2018
Քաղաքացիական գործով պատասխանող
Վահե Յուրիի Օհանյան
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Արփունք, 3փ., տուն 10
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ1/0206/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Հայբիզնեսբանկ>> փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ) ընդդեմ Էդուարդ Մակիչի Աթայանի և Վահե Յուրիի Օհանյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին:
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ, ինչպես նաև հայցադիմումը և հայցադիմումին կից դատարան ներկայացված փաստաթղթերը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Վահե Յուրիի Օհանյանին (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Արփունք, 3փ., տուն 10), սակայն ծրարը վերադարձվել է դատարան` «անհայտ» նշումով :
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք, Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374 264 24244
Վեբ կայք` www.DataLex.am
Էլ. փոստ`