Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0212/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

09.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Հակոբ Անդրանիկի Մուրադյան
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամասար, 14փ., 10 տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ1/0212/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Հայբիզնեսբանկ>> փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ) ընդդեմ Բորիս Լեռնիկի Հովհանեսյանի և Հակոբ Անդրանիկի Մուրադյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին:
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ, ինչպես նաև հայցադիմումը և հայցադիմումին կից դատարան ներկայացված փաստաթղթերը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Հակոբ Անդրանիկի Մուրադյանին (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամասար, 14փ., 10 տուն), սակայն ծրարը վերադարձվել է դատարան` «բացակա» նշումով :

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:


ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք, Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 24244

Վեբ կայք` www.DataLex.am

Էլ. փոստ`