Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ1/1066/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր։

12.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանու իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ1/1066/02/18
<<12>> նոյեմբերի 2018 թվական




ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ



Քաղաքացիական գործով պատասխանող
Ջուլիետա Մեխակի Բադիկյանին
(հասցե՝ Շիրակի մարզ, գ. Արփենի 3 փ., տուն 12)


ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 18.10.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշմամբ <<Յուքոմ>> ՍՊԸ-ի ընդդեմ Ջուլիետա Մեխակի Բադիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ1/1066/02/18 քաղաքացիական գործով հայցադիմումն ընդունվել է վարույթ: Որոշումը Դատարանի 02.11.2018թ. Ե-66998 գրությամբ ուղարկվել է Ձեզ՝ Շիրակի մարզ, գ. Արփենի 3 փ., տուն 12 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<տեղափոխված>> նշումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան, որը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:


Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`