Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ2/0167/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր

13.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Ստեփանավանի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս

ԼԴ2/0167/02/18 N Ե __________
12 նոյեմբերի 2018թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Արարատ Վարդանի Սիրադեղյանին
/ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Սայաթ-Նովա 5, բն. 18/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 05.10.2018թվականին որոշմամբ վարույթ է ընդունվել ,,Յունիբանկ,, բաց բաժնետիրական ընկերության հայցն ըննդեմ Նատաշ Վարդանի Սիրադեղյանի, Սրբուհի Գեղամի Սիրադեղյանի, Արարատ Վարդանի Սիրադեղյանի և Արա Վարդանի Սիրադեղյանի՝ ՀՀ Լոռու մարզի ք.Ալավերդի, Սայաթ-Նովա 5 շ., 18 բնակարանի նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Նատաշ Վարդանի Սիրադեղյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ անպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Նատաշ Սիրադեղյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Նատաշ Սիրադեղյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Արարատ Վարդանի Սիրադեղյանին հասցեագրված փոստային ծրարը վերադարձվել է դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.10.2018թվականի ,,Հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ,, որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայորւմ:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +374 (0256) 23166

Էլ. փոստ`