Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/4533/02/16 քաղաքացիական գործով պատասխանող Նոյեմ Հովսեփյանին ուղղված դատական ծանուցում

13.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղացիական դատավարության օրենսգիրք 78-րդ հոդված, 7-րդ մաս


Դատական ծանուցագիր թիվ ԱՎԴ/4533/02/16 քաղաքացիական գործով


Ծանուցվող անձ՝ պատասխանող՝ Նոյեմ Վրեժի Հովսեփյան
Հասցեն՝ ք. Արտաշատ, Աբովյան 9/56


Հայտնվում է, որ քաղաքացիական գործով ըստ <<Սեֆ Ինթերնեյշնլ>> ՈւՎԿ ՍՊ ընկերության ընդդեմ Մասիս, Սոնյա, Արտակ, Նոյեմ, Սոնա և Հենրիկ Հովսեփյանների` համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժինն առանփնացնելու և դրա վրա բռնագանձում տարածլու պահանջների մասին՝ դատական նիստը նշանակված է 2019 թվականի հունվարի 30-ին, ժամը 11:30-ին:
Նշանակված օրն ու ժամին ներկայացեք Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան/անձը հաստատող փաստաթղթով/ դատական նիստերի դահլիճ թիվ- 1/:
Չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ /ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդված/:

Նախագահող դատավոր՝ Ելենա Քոչարյան

Դատավորի օգնական՝ Շուշանիկ Միքայելյան

Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:

Հասցե` ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` 0235-2-58-83

Էլ. փոստ`