Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/17542/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/17542/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Յուքոմ>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Բագրատ Մարտիրոսի Եղիազարյանի, Վահե Հրաչյայի Գրիգորյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան՝ Ընկերությունը հայտնել է, որ հայցվորը կատարել է հրապարակային օֆերտա՝ իր կողմից մատուցվող էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններին բաժանորդագրվելու համար: Պատասխանողը 18.04.2014 թվականին ակցեպտավորելով <<Օրանժ Արմեմիա>> ՓԲԸ-ի օֆերտան ներկայացնելով սահմանված ձևի ու իր կողմից ստորագրված դիմում <<Օրանժ Արմեմիա>> ՓԲԸ-ի կողմից մատուցվող ամսական բաժանորդագրությամբ շարժական հեռախոսակապի ծառայություններին բաժանորդագրվելու վերաբերյալ՝ բաժանորդագրվել է Օրանժի շարժական հեռախոսակապի ծառայություններին և կնքել է թիվ 2725293 բաժանորդային պայմանագիրը:
18.04.2014 թվականին որպես բաժանորդի սահմանված պարտավորության կատարման ապահովում՝ հայցվորի և Վահե Հրաչյայի Գրիգորյանի միջև կնքվել է երաշխավորության պայամանագիր:
Պատասխանողները պատշաճ չեն կատարել պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները և պարտքի գումարի չափը կազմում է 78.403 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ, 122-րդ հոդվածները, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 362-րդ հոդվածի 1-ին մասով, 375-րդ հոդվածի 1-ին մասով, 377-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 779-րդ հոդված 1-ին մասով պահանջել է պատասխանողներ Բագրատ Մարտիրոսի Եղիազարյանից, Վահե Հրաչյայի Գրիգորյանից համապարտության կարգով բռնագանձել 78.403 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 22.08.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/17542/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 24.08.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 04.09.2018 թվականի որոշմամբ <<Յուքոմ>> ՍՊԸ-ի ընդդեմ Բագրատ Մարտիրոսի Եղիազարյանի, Վահե Հրաչյայի Գրիգորյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 04.09.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Բագրատ Մարտիրոսի Եղիազարյանի կողմից ստացվել է 15.09.2018 թվականին, Վահե Հրաչյայի Գրիգորյանի կողմից ստացվել է 19.09.2018 թվականին:
Պատասխանողների կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/17542/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Յուքոմ>> ՍՊԸ-ի ընդդեմ Բագրատ Մարտիրոսի Եղիազարյանի, Վահե Հրաչյայի Գրիգորյանի` գումար բռնագանձելու մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/17542/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 27.11.2018 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգում (datalex.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 390520

Էլ. փոստ`