Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/7985/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ , 99-րդ հոդվածներ



ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/7985/02/18
<<14>> նոյեմբերի 2018թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ`
Արթուր Գասպարյանին
/ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Հասմիկ Սերգեյի Համբարձումյանի ընդդեմ Հայկ Սուրենի Ավագյանի, Արա Գագիկի Զոհրաբյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ <<Ծուպանի>> ՓԲ ընկերության, <<Արմենբրոկ>> ԲԲ ընկերության, Սերյոժա Մինասյանի, Մանե Կարապետյանի, Դավիթ Դանիելյանի, Արտակ Ղազարյանի, Լուսինե Սարգսյանի, Անդրանիկ Հակոբյանի, Գևորգ Գևորգյանի, Կարեն Ղալումյանի, Արամ Իսախանյանի, Վահագն Քեշիշյանի, Վիլսոն Մարտիրոսյանի, Արթուր Գասպարյանի, <<Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա>> ԲԲ ընկերության՝ Հայկ Ավագյանի և Արա Զոհրաբյանի միջև 18.12.2017 թվականին կնքված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ երրորդ անձանց և Արա Զոհրաբյանի միջև կնքված Ընկերության կանոնադրական կապիտալը կազմող բաժնետոմսերի փոխանցման (օտարման) բոլոր պայմանագրերն (գործարքներն), Հայկ Ավագյանի և Արա Զոհրաբյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրի և Արա Զոհրաբյանի ու երրորդ անձանց միջև կնքված փոխանցման (օտարման) բոլոր պայմանագրերի հիման վրա <<Հայաստանի կենտրոնան դեպոզիտարիա>> ԲԲ ընկերության կողմից կատարված Ընկերության կանոնադրական կապիտալը կազմող բաժնետոմսերի բոլոր փոխանցումներն անվավեր ճանաչելու, Ընկերության կանոնադրական կապիտալը կազմող 33.334 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը Հայկ Ավագյանի արժեթղթերի հաշվի համարին հետ փոխանցելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հունվարի <<29>>-ին, ժամը՝ <<11:20>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ.40

Հեռ..` +374 (010) 39 95 96 /ներքին 209/

Էլ. փոստ`