Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ/1675/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող` Հովհաննես Սեդրակյանին
/ք. Գյումրի, Շիրակացու 4 թաղ, 6/մ/շ, 4 շ, բն. 2/

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 13.11.2018թ. որոշում է կայացրել թիվ ՇԴ/1675/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի` <<Ինեկոբանկ>> ՓԲԸ ընդդեմ Հովհաննես Սեդրակյանի գումարի բռնագանձման պահանջի մասին, պարզեցված վարույթի կարգով քննելու մասին:
Սույն գործով վճռի հրապարակումը նշանակվել է 2019թ. հունվարի 13-ին դատական իշխանության պաշտոնական կայքում:
Կից ուղարկվում է ‹‹Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին›› 13.11.2018թ. որոշումը` 1 /մեկ/ թերթից:
Միաժամանական տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299 հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
4. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դատավորի օգնական՝ Գ. Ավետիսյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության 7

Հեռ..` +374 0312-5-03-16

Էլ. փոստ`