Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/3025/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր։

20.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանու իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ/3025/02/18
<<16>> նոյեմբերի 2018 թվական



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


Քաղաքացիական գործով պատասխանող
Գոգի Շալիկոյի Ներգաձեինին
(հասցե՝ ք. Գյումրի, Մուշ 2 թաղ., շ. 8, բն. 40)

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/3025/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի << Ֆասթ Կրեդիտ Կապիտալ >> ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Գոգի Շալիկոյի Ներգաձեինի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի 05.09.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումն ուղարկվել է պատասխանող Գոգի Շալիկոյի Ներգաձեինին՝ ք. Գյումրի, Մուշ 2 թաղ., շ. 8, բն. 40 և ք. Գյումրի, տնակ 121/022 հասցեներով, որոնք վերադարձվել են Դատարան համապատասխանաբար՝ <<անհայտ>> և <<տեղափոխված>> նշումներով:
Նույն հասցեներով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 09.11.2018 թվականի <<Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին>> որոշումը:
Տեղեկացվում եք, որ 09.11.2018 թվականի <<Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին>> որոշումը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, իսկ դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (www.court.am):

Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության հր․ 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`