Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ 2/0296/02/13 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում:

21.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող – Ալիտա Գառնիկի Ջրաղացպանյանին
/ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արզնի, Այգետարածք 6, 18թ., 43հող./


ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /դատավոր` Ա.Խաչիկյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Կարապետ Գեղամի Մուրադյանի ներկայացուցիչ Ներսես Հարությունյանի և Գագիկ Մայիլյանի ընդդեմ պատասխանող Ալիտա Գառնիկի Ջրաղացպանյանի, երրորդ անձիք` Լևոն Ղուկասյանի, Լիլիթ Ղուկասյանի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության` ՀՀ Կոտայքի մարզի Արզնի 6 այգետարածի թիվ 18 թաղամասի թիվ 43 հողակտորից և Երևան քաղաքի Սարի Թաղի 1-ին շարքի թիվ 2 հասցեի անշարժ գույքից պատասխանող Ալիտա Գառնիկի Ջրաղացպանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ անհնարինության դեպքում նշված անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարից բռնագանձումը Ալիտա Գառնիկի Ջրաղացպանյանի բաժնեմասի վրա տարածելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ, կամ ներկայացնել լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն: Պատասխան չներկայացնելն առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան Միկրոշրջան թաղամաս 13 փողոց 1/1

Հեռ..` +374 223 21634

Էլ. փոստ`