Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ3/0069/05/16 վարչական գործ դատական ծանուցագիր

21.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Լիանուշ Նազարյանին
(ՀՀ Արարատի մարզ, Գյուղ Այգեզարդ)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես պատասխանող ըստ հայցի <<Թաբ կոմպ>> ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Արտաշատի տարածքային բաժնի, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնի, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնի պետ Լևոն Դանիելյանի, ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Արտաշատի տարածքային բաժնի նախկին պետ Լիանուշ Նազարյանի, երրորդ անձ` Նինա Վիրաբյան` ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Արտաշատի տարածքային բաժնին պարտապան Նինա Վիրաբյանի ամուսնության և ամուսնալուծության պետական գրանցումների մասին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնին իրական տեղեկատվություն տալուն պարտավորեցնելու, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնին տեղեկատվություն` գործակալությունից ստացված գրության պատճենը, տրամադրելուն պարտավորեցնելու, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնին պարտապանի ամուսին Քաջիկ Ավագյանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 03.12.2018 թվականի ժամը 11:20-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ` ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 44-71-21(271)

Էլ. փոստ`