Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/17564/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ


Գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծ 23/1, Քանաքեռի նստավայր /դատական նիստերի կայացման վայր/` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9:, հեռ. (0037410) 29-94-50, www.court.am,
Գործ թիվ ԵԴ/17564/02/18
23.11.2018թ.
Երևան քաղաքի <<Քանաքեռ-Զեյթուն>> վարչական
շրջանի ղեկավարին
/ՀՀ, ք. Երևան, Դավիթ Անհաղթի 11 /

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ռ. Ափինյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Յուքոմ>> ՍՊ ընկերության ընդդեմ Սարգիս Իլյասի Մորիկյանի, Անուշ Անուշավան Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է 1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով (…):
Ղեկավարվելով վերը նշված հոդվածներով և հիմք ընդունելով այն, որ պատասխանողի հաշվառման վայրն ընդգրկված է Ձեր վարչական շրջանում՝ խնդրում եմ ուղարկվող փաստաթղթ/եր/ը փոխանցել պատասխանող Անուշ Անուշավանի Հակոբյանին (հասցե` ք. Երևան, Դրոյի 8 շ., 54 բն.):
Նշված փաստաթղթերը պատասխանողին պատշաճ ուղարկելու և /կամ/ հանձնելու փաստը հավաստող փաստաթուղթը ողջամիտ ժամկետում ուղարկել Դատարան:
Խնդրում եմ Պատասխանողին հայտնել նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Քանաքեռի նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճխուղի 3/9), միաժամանակ պարզաբանել, որ կարող է դիմում ներկայացնել Դատարան և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը (Դատարնաի Քանաքեռ նստավայրը գտնվում է ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 (2-րդ հարկ, 7-րդ դահլիճ) հասցեում, իսկ դիմում և այլ փաստաթղթ/եր/ը ներկայացվում են Դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1):
Կից՝ հայցադիմումը վարույթ ընդունելու որոշումը, հայցադիմումը և կից նյութերը բաղկացած <<4>> թերթից,

ԴԱՏԱՎՈՐ` Ռ. ԱՓԻՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9

Հեռ..` +374 10 299450

Էլ. փոստ`