Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գրիգոր Ներսիսյանի կողմից գրավադրված գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Գրիգոր Ներսիսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Գրիգոր Ներսիսյանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված իր և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի 09.11.2018 թվականի աճուրդը չի կայացել գնորդներ չլինելու պատճառով: Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 13.12.2018 թ. ժամը 12:00-ին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում (հասցե՝ ք. Արմավիր, Հանրապետության 41) հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի Գրիգոր Ներսիսյանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված իր և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդ վաճառքը վեց առաձին լոտերով՝
Լոտ1.Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի հասցեում գտնվող տնամերձ հողամաս և շինություններ (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1227482, տրված 12.04.2004թ)՝ ավտոտնակ՝ 32,9քմ, լողարան՝ 6,9քմ, կաթսայատուն՝2,5քմ, հավաբուն՝ 3.2քմ, ծածկ՝25.6քմ, մառան՝ 17.9քմ, հողամասի մակերեսը՝ 1 000քմ, 1.603.800 (մեկ միլիոն վեց հարյուր երեք հազար ութ հարյուր) դրամ մեկնարկային գնով: Շինություններն ունեն միջին աստիճանի հարդարանք:
Լոտ2. Տրակտոր ԿՄԶ-0122 մակնիշի, 2005թ-ի արտադրության մեկ հատ 314.930 (երեք հարյուր տասնչորս հազար ինը հարյուր երեսուն) մեկնարկային գնով:
Լոտ3.Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի հասցեում գտնվող 4.000 քմ հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 0198553,տրված 20.04.1998թ) 1.358.127 (մեկ միլիոն երեք հարյուր հիսունութ հազար հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ4. Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի հասցեում գտնվող 9.900քմ հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 064721,տրված 20.04.1998թ) 583.200 (հինգ հարյուր ութսուներեք հազար երկու հարյուր) մեկնարկային գնով:
Լոտ5. Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի հասցեում գտնվող 6.000քմ հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 01309150,տրված 20.10.2003թ) ՝801.900 (ութ հարյուր մեկ հազար ինը հարյուր) մեկնարկային գնով:
Լոտ 6. Մարդատար ավտեմեքենա «NISSAN – PATHFINDER» 3-3 մակնիշի, 1999թ, մոխրագույն մետալիկ գույնի, ավտոմեքենայի նույնականացման համարը՝ JN8AR07Y8YW424368, ավտոմեքենան գտնվում է անբավարար վիճակում, մարտկոցը բացակայում է, անվադողերը հեռացված են, մեկնարկային գինը 622.080 (վեց հարյուր քսաներկու հազար ութսուն) ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681051 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`