Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Տաթևիկ Թորոսյանի կողմից գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Տաթևիկ Թորոսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ԱՁ Տաթևիկ Թորոսյանի կողմից բանկում գրավադրված գույքի 13.11.2018թվականի կրկնաճուրդը կայացել է, սակայն գնորդի կողմից գույքի գումարը սահմանված ժամկետում չի վճարվել: 13.12.2018թվականին, ժամը 13:00-ին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում (հասցե՝ ք. Արմավիր, Հանրապետության 41) հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի ԱՁ Տաթևիկ Թորոսյանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքը մեկ լոտով՝
Լոտ 2.ք.Վաղարշապատ, Իսակովի փողոց, 5 փակուղի, բնակելի տուն 5, ընդհանուր մակերեսը 177,3 քմ, խորդանոց 2.2քմ,պահեստ 12.8քմ,մառամ 23.1քմ անասնաշենք 11.2քմ,թռչնանոց 2.3քմ, ծածկ 10.1քմ, պարիսպ 602քմ, հողամասի մակերեսը 770,0քմ, 2 հարկ, մեկնարկային գինը 9.525. 000 (ինը միլիոն հինգ հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681054 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`