Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ2/0021/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

26.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0021/05/18 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2018թ.


Հասցեատեր՝ Արթուր Վարդանյան
Հասցե՝ ք. Մարտունի, Հրաչյա Ներսիսյան 2-րդ փակուղի, տուն 11

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (Սևանի նստավայր) որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության ընդդեմ Արթուր Հրաչի Վարդանյանի` 450.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին:
Դատարանի 2018 թվականի նոյեմբերի 20-ի արձանագրային որոշմամբ սույն գործի դատաքննությունը հետաձգվել է և այն նշանակվել 2019 թվականի հունվարի 31-ին, ժամը 11:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևանի նստավայր), Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

( Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:



Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան


ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մաս
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության պհամար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված
Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդված
1.Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու … դեպքերում դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները. նախազգուշացում, … դատական տուգանք, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ փաստաբանական պալատ դիմել:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +37426120149

Էլ. փոստ`