Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ1/0654/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման և վճռի հրապարակման օրվա վերաբերյալ դատական ծանուցագիր

27.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Ստեփանավանի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԼԴ1/0654/02/18
27 նոյեմբերի 2018թ.

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Հրայր Հենրիկի Սահակյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նարեկացու փող., 2-րդ շենք, բն. 8/


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.10.2018թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Տանյա Էրեկլիի Սագիրովայի հայցն ընդդեմ Հրայր Հենրիկի Սահակյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
Հրայր Հենրիկի Սահակյանին հասցեագրված փոստային ծրարը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 05.10.2018թվականի որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ ծանուցվում եք, որ 10.07.2018թվականին դատարանը որոշել է թիվ ԼԴ1/0654/02/18 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի Տանյա Էրեկլիի Սագիրովայի հայցն ընդդեմ Հրայր Հենրիկի Սահակյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին գործով կիրառել արագացված դատաքննություն և գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2018 թվականի դեկտեմբերի 14-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով: Դատարանի «Արագացված դատաքննություն կիրառելու և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասին» 05.10.2018 թվականի որոշումը ևս դեպոնացված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրան ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե՝ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը:
Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +374 (0256) 23166

Էլ. փոստ`