Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ2/0870/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Գործ թիվ ԿԴ2/0870/02/16
ԴԴ23
,,____,,______________ 2018թ.

Պատասխանող` Արշակ Արշալույսի Ղարիբյանին
Հասցե`ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Զորավան, 1-ին փողոց, 8 փակուղի, 5 շենք, 2 բնակարան

2018 թվականի նոյեմբերի 03-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ստացվել <<Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Վ. Մնացականյանի` թիվ ԿԴ2/0870/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արշակ Արշալույսի Ղարիբյանի, Սևակ Վարուժանի Խաչատրյանի, Մկրտիչ Սուրենի Ալթունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով դատական ակտի կատարման եղանակը փոփոխելու մասին դիմում:
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն` կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը: Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակը և կարգը փոփոխելու մասին դիմումները դատարանը քննում է դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
Նշված օրենքով սահմանված կարգով տեղեկացվում եք, որ դիմումը կքննարկվի 2018 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 10:40-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1) նշանակված դատական նիստի ընթացքում (դատական նիստերի դահլիճ 1):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննարկման համար:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1

Հեռ..` +374 226 45156

Էլ. փոստ`