Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ2/0209/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.11.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Գործ թիվ ԿԴ2/0209/02/18

ԴԴ23
,,____,,____________2018թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Երրորդ անձ` Սիլվա Միշայի Հովհաննիսյանին
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 2-րդ թաղամաս, 6 շենք, 12 բնակարան


ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Մակու>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Աշոտ Բաղդասարյանի ընդդեմ Գաբրիել Բյուզանդի Ջաֆալյանի, երրոդ անձինք՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի, Կարեն Տիգրանի Աղաջանյանի, Սիլվա Միշայի Հովհաննիսյանի՝ բարեխիղճ ձեռք բերողից գույքը սեփականատիրոջը հետ վերադարձնելու պահանջի մասին:
Դատաքննությունը նշանակվել է 2018 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 14:00-ին դատական նիստերի դահլիճ 1) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի 1-ին մասի` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն.
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով հիշյալ օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2) հայտնել բացարկներ.
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) օգտվել օրենսգրով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ:
Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, իսկ ըստ 5-րդ մասի` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մասնակցող մյուս անձինք սույն օրենս•րքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք, իսկ համաձայն 7-րդ մասի` կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը` դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցները հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակը ապացուցելու պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի /դիմողի/ կամ պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1

Հեռ..` +374 226 45156

Էլ. փոստ`