Թիվ ՎԴ/7457/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր
28.11.2018
Պատասխանող Ռաջաբալի Բիբաք Մուհամադթաղի
ԻԻՀ, Խելջա ավան, Համամ նրբանցք
Դուք հրավիրվում էք ՀՀ վարչական դատարան (դատավոր Մհեր Պետրոսյան) որպես պատասխանող թիվ ՎԴ/7457/05/18 վարչական գործով ըստ հայցի Պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Ռաջաբալի Բիբաք Մուհամադթաղիի` 1.249.222 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, նախնական դատական նիստը նշանակված է 14.03.2019 թ., ժամը 1100-ին, ՀՀ վարչական դատարանում հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի փող.23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 8:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
ԴԱՏԱՎՈՐ Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՀՌԻՓՍԻՄԵ ՍԵԴՐԱԿՅԱՆ
Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` +374 10 447121/275/
Էլ. փոստ`