Թիվ ԵԴ/5108/17/18 արբիտրաժային գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:
29.11.2018
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Աջափնյակ նստավայր՝ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, www.court.am,աշխատակազմի էլ. հասցե` datavorshahnazaryan@gmail.com
Գործ թիվ ԵԴ/5108/17/18
<<22>> նոյեմբերի 2018թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Արթուր Սարիբեկի Խաչատրյանին
/ՀՀ, ք.Երևան, Վարդանանց փ., տուն 71/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի 19.11.2018 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ որոշումը կհրապարակվի 19.12.2018 թվականին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ դիմումը և դրան կից փաստաթղթերը, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը:
Տեղեկացնում եմ, որ Դուք իրավունք ունեք Դատարան ներկայացնել գրավոր առարկություն կամ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում:
Միաժամանակ Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ այն դեպքի, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40
Հեռ..` +374 10 399596 (209)
Էլ. փոստ`