Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/2673/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Թիվ ԵԱԴԴ/2673/02/16 քաղաքացիականգործով
դատական ծանուցագիր

պատասխանող` Անահիտ Գրանիտի Սարգսյանին
ՀՀ, ք.Երևան, Սիլիկյան թաղամաս, 11 փողոց, 2 տուն

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արտուր Մելսիկի Սարգսյանի ընդդեմ Արմեն Մելսիկի Սարգսյանի, Ջուլետտա Մելսիկի Սարգսյանի, Սպարտակ Գրիշայի Սարգսյանի, Սուսաննա Գրիշայի Սարգսյանի, Լարիսա Սուրիկի Սարգսյանի, Ռուստամ Սամսոնի Սարգսյանի, Թեհմինե Սամսոնի Սարգսյանի, Սեյրան Գրանիտի Սարգսյանի, Անահիտ Գրանիտի Սարգսյանի, Մարետա Գրիշայի Ղազարյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երևանի ստորաբաժանման` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման և գույքը բնեղենով առանձնացնելու պահանջների մասին, ըստ հակընդդեմ հայցի Արմեն Մելսիկի Սարգսյանի ընդդեմ Արտուր Մելսիկի Սարգսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Մարետա Գրիշայի Ղազարյանի ընդդեմ Արմեն Մելսիկի Սարգսյանի, Արտուր Մելսիկի Սարգսյանի, Ջուլետտա Մելսիկի Սարգսյանի, Սպարտակ Գրիշայի Սարգսյանի և Սուսաննա Գրիշայի Սարգսյանի` անշարժ գույքից ստացված ժառանանգությունը բնեղենով աձանձնացնելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ջուլետտա Մելսիկի Սարգսյանի ընդդեմ Արմեն Մելսիկի Սարգսյանի, Արտուր Մելսիկի Սարգսյանի, Սպարտակ Գրիշայի Սարգսյանի, Սուսաննա Գրիշայի Սարգսյանի, Ռուստամ Սամսոնի Սարգսյանի, Թեհմինե Սամսոնի Սարգսյանի, Սեյրան Գրանիտի Սարգսյանի, Անահիտ Գրանիտի Սարգսյանի և Մարետա Գրիշայի Ղազարյանի` անշարժ գույքից ստացված ժառանանգությունը բնեղենով աձանձնացնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստի օր է սահմանվել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 39-05-20), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:



Դատավորի օգնական Հ.Գևորգյան

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 390520

Էլ. փոստ`